Արցախում ուժայինները նորից ծեծի են ենթարկում քաղաքացիներին

Գարեջրատուն

ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին ժամը 21:00-ի սահմաններում, Թումանյան փողոցում տեղակայված գարեջրատանը, վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1988թ.ծնված Ն. Գ.-ի, 1989թ. ծնված Դ.Ղ.-ի, 1999թ. ծնված Ա. Ղ.-ի, իսկ մյուս կողմից՝ 1999թ. ծնված Տ. Ղ.-ի, 1998թ. ծնված Ա. Թ.-ի, 2002թ. ծնված Ա. Ա.-ի և 1999թ. ծնված Ա. Ա.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և վնասել գարեջրատան գույքը: Ա. Թ.-ն, Ա. Ա.-ն և Ա. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով նույն օրը ժամը 21:35-ին դիմել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն»: Վնասի չափը պարզվում է: Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Սակայն ի տարբերություն ԱՀ ոստիկանությանը, այդ վայրում ներկա գտնվողները հաղորդեցին arcakh24.info հայկական լրատվական կայքի թիմակիցներին, որ վեճի մի կողմը հանդիսանում էին ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ուժային կառույցների ներկայացուցիչների նման միջադեպերում գտնվելը և քաղաքացիների նկատմամբ ուժի գործադրելը դեռ վաղուց էր հանդիսանում արցախյան հասարակության ցավոտ թեմաներից:

Դիտումների քանակը: 5409
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan