ՃՏՊ՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհատվածում

Հունվարի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին իրար են բախվել` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Վ. Պ.-ի կողմից վարվող «Նիսսան-Իքստրայիլ» մակնիշի և Ասկերանի շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Օ.-ի կողմից վարվող «Մերսեդես-Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևոր՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Ա. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական վթարի պատճառ է հանդիսացել «Նիսսան-Իքստրայիլ» ավտոմեքենան երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալը և վարորդը գտնվում էր անսթափ վիճակում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի բաժինը:

Դիտումների քանակը: 4500
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին