Մոսկվան շահագրգռված է Թեհրանի հետ ԼՂ իրավիճակի վերաբերյալ երկխոսության ակտիվացմամբ

Զարիֆ

Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված ճգնաժամը կարգավորվել է Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ, իսկ Թեհրանի ու Մոսկվայի համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի խաղաղություն և բարեկամական հարաբերություններ սերմանել տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

Կողմերը նշել են երկկողմ շահագրգռվածությունը տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ երկխոսության ակտիվացման մեջ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների մեկնարկին։

《Հաշվի առնելով մեր երկրների դերը մեզ շրջապատող տարածաշրջանում, մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, աֆղանական կարգավորման խնդիրները, և, իհարկե, կարելի է քննարկել այն իրավիճակը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո》, — ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Մոհամադ Ջավադ Զարիֆի Մոսկվայից հետո այցելելու է Երևան։

Դիտումների քանակը: 4325
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին