Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախը

FB_IMG_1607011840540

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջից հայտարարություն է տարածել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։

Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։

Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը որոշում էր կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։

Ավելի ուշ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ էլ Ֆրանսիային։

Դիտումների քանակը: 4636
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին