Բունդեսթագը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Գերմանիայի ակտիվ մասնակցության օգտին

Բունդեսթագ

Գերմանիան պետք է ակտիվորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և նպաստի այդ տարածաշրջանի բնակիչների միջև խաղաղ և իրավահավասար հարաբերությունների հաստատմանը։ Այդ մասին նշվում է իշխող «մեծ կոալիցիայի» հայտարարության մեջ, որը հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 26-ին, ստացել է Բունդեսթագի պատգամավորների մեծամասնության աջակցությունը։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle» լրատվական գործակալությունը։

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան Կովկասում վարում է մի քաղաքականություն, որը չի նպաստում դիվանագիտական մակարդակով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ «Դրա փոխարեն Թուրքիան, Ռուսաստանի հետ առանձին պայմանավորվածությունների օգնությամբ, փորձում է տարածաշրջանում առաջ մղել առանձին կողմերի շահերը»,- նշված է փաստաթղթի մեջ։

Ինչպես Անկարային, այնպես էլ Մոսկվային Բունդեսթագի պատգամավորները կոչ են արել չօգտագործել երրորդ երկրներին՝ իրենց քաղաքական շահերին հասնելու համար։

Դիտումների քանակը: 3828
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին