Նախիջևանիկում վնասվել է կայանված տրակտորը

20220310_163916

Ադրբեջանական ԶՈւ–ն գնդակոծել են Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում կայանված գյուղատնտեսական տեխնիկան։ Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։

«2022թ. մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու հետևանքով վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ, որի հետևանքով համայնքի տարածքում վիրավորում է ստացել նույն համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը:

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետների կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ։

Դիտումների քանակը: 4360
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին