Թուրքիան Արցախից սիրիացի գրոհայիններ է ուղարկել Ուկրաինա. ՌԻԱ Նովոստի

-գրոհային

Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնք Լեռնային Ղարաբաղում էին մնացել Հայաստանի հետ հակամարտությանը մասնակցելուց հետո։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին` հղում կատարելով սիրիական ընդդիմության աղբյուրներին:

«Թուրքիան Սիրիայից ավելի քան երկսւ հազար գրոհային էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու Հայաստանի դեմ 2020 թվականին ռազմական գործողություններին, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել էր այնտեղ։ Թուրքիան գրոհայիններին Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար»,– փոխանցել է աղբյուրը։

Համաձայն աղբյուրի՝ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա մեկնած գրոհայիններն ընդգրկվել են ուկրաինական իշխանությունների ստեղծված օտարերկրյա լեգեոնի կազմում։

ԶԼՄ-ների տվյալներով՝ 2020 թվականին թուրքական հետախուզությունն Արցախի Հանրապետություն էր ուղարկել շուրջ 2,5 հազար գրոհային, որոնցից 300-ը զոհվել են, մի մասը վերադարձել է Սիրիա: Շուրջ 1000 գրոհային շարունակում էր մնալ Լեռնային Ղարաբաղում։

Դիտումների քանակը: 3937
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին