Կարմիր Շուկան կհայաթափվի և տեղում կբնակեցվեն ադրբեջանցիներ. Politik.am

Politik.am

Այն, որ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկայով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք լայն քննարկումների առարկա է դարձել: Այդ իսկ պատճառով Արցախի Պաշտպանության բանակի որոշմամբ տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով այդ ճանապարհին անցակետեր է դրվել և հայ զինվորականները ստուգումներ են իրականացնում: Եվ ահա Politik.am լրատվական կայքը պնդում է, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի այս քայլը խիստ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին և Իլհամ Ալիևի բանագնացն Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել Միքայել Արզումանյանին ու հղում անելով Արցախում իր աղբյուրներին նշում է, որ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին:

Լրատվականն ահազանգում է, որ ճանապարհի հանձնումից կարճ ժամանակ անց Կարմիր Շուկան կհայաթափվի և տեղում կբնակեցվեն ադրբեջանցիներ:

Դիտումների քանակը: 5310
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին