Հրշեջ փրկարարները ևս ադրբեջանցիների կրակոցների թիրախում են հայտնվել

20220110_163934

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Կարմիր շուկայում ադրբեջանական զինուժի կրակահերթից այրված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարներն ու տեղեկացրել, որ հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում։

Նշենք, որ այսօր ժամը 14:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ են բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է, նշել են ոստիկանությունից։
Միջադեպի մասին տեղեկություն էր հաղորդել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։

Նշվում էր, որ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Գերատեսչությունից նաև հերքել էին ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած լուրը, համաձայն որի ՊԲ-ի ստորաբաժանումներն ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Դիտումների քանակը: 4268
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին