Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի երկու դեպք

Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Այդ մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Որպես Covid-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր անցած տարվա նոյեմբերին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում և արագորեն տարածվել աշխարհում։

Դիտումների քանակը: 3960
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին