Մահացել է ևս 4 անձ: Մայիսի 24-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 359-ով` հասնելով 6661-ի

Մայիսի 24-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 359-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի:

Մահացել է ևս 4 անձ: Հայաստանի Հանրապետությունում մայիսի 23-ին ապաքինվողների քանակը 128-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 81 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ինչպես վերջի օրերին, այնպես ել մայիսի 23-ին ցուցանիշները նոր վարակվածների առումով աճի միտում են ցուցադրում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 33 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 12-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են և 2-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 10 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 3818
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին

Marat Yeganyan