ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

100608194_1097063447326865_3844987205940412416_o

Մայիսի 22-ին, ժամը 14:30-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունու շրջանի բնակիչներ 1953թ. ծնված Ս. Ա.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի և 1973թ. ծնված Ի. Բ.-ի վարած «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենաները,

այնուհետև նույն շրջանի բնակիչ, 1984թ. ծնված Գ. Հ.-ի վարած «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի ենթարկված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհի, Մարտունու շրջանի բնակչուհի, 1941թ. ծնված Ռ. Օ.-ն և «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդ, նույն շրջանի բնակիչ Ս. Ա.-ն Մարտունու շրջանային բուժմիավորում տեղափոխելու ճանապարհին մահացել են, իսկ «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում:

Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն:

Դիտումների քանակը: 4989
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին