Վանք գյուղում սպանության զոհ է դարձել անչափահաս պատանի

Վանք գյուղ

ԱՀ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 21-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի

 Վանք գյուղում տեղակայված «Էկլեկտիկա» հյուրանոցի հարակից տարածքում նույն գյուղի անչափահաս բնակիչներ՝ 2003թ. ծնված Ֆ. Օ-ի և 2002թ. ծնված Ա. Հ-ի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում վերջինս ծալովի դանակով հարվածել էր Ֆ. Օ-ին: Ֆ. Օ-ն ծանր վիճակում տեղափոխել են «Արևիկ» մանկական բուժմիավորում: Սակայն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքի պատճառով ժամը 13:40-ին Ֆ. Օ-ն մահացել է: Միջադեպում օգտագործված դանակը հայտնաբերված և առգրավված է:

Վանք գյուղ

Փաստի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում Ա. Հ-ի հայտնաբերման ուղղությամբ։

Դիտումների քանակը: 5627
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին