Էլեկտրահարվել և շենքից երեխա է ընկել

Без названия

Ս.թ.հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Շուշի քաղաքի Մանուկյան փողոցի շենքերից մեկից երեխա է ընկել:


ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Շուշի քաղաքի քաղաքի բնակչուհի, 2006թ. ծնված Ա. Ղ-ն գնդակը վերցնելու նպատակով բարձրացել է շենքի առաջին մուտքի վերևի մասով անցնող գազատար խողովակի վրա և պատի վրա ամրացված օդափոխիչ խողովակին դիպչելով էլեկտրահարվել ու մոտ 3 մետր բարձրությունից ընկել։ Ա.Ղ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 4695
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին