Վիրավոր Գագիկ Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այդ մասին հաղորդում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր, իսկ միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին պնդել է, որ փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչը որոշ ժամանակ անց հերքվել է ՀՀ ՊՆ-ի կողմից։

Սակայն, ԱՀ դատախազության փոխանցմամբ, այսօր, ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:

Դիտումների քանակը: 4418
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին