Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական ավտոմեքենային

Քարկոծել

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում, քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։ Այդ մասին հաղորդում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Հունվարի 10–ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ոստիկանության` ադրբեջանցիները քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։

Հիշեցնենք` ադրբեջանական զինուժն այսօր կրակ էր բացել ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկայի և Ասկերանի շրջանի Նախիջեվանիկի գյուղացիների ուղղությամբ։

Դիտումների քանակը: 4050
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին