Հայ կինը 4 երեխաների հետ փորձել է վերադառնալ Շուշի

arcaxci-kiny-4-erexaneri-het-p-n220071-1

Արցախում սոցիալական խնդիրներն օրեցօր սրվում են։ Օրերս հայտնի դարձավ, որ օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ, 32 տարեկան Իզաուրա Բալասնյանին և նրա 4 երեխաներին, ովքեր փորձում էին հատել սահմանը: Կինն իր արարքը բացատրել է նրանով, որ ապրելու տեղ չունի և ուզում է վերադառնալ բնակության վայրը՝ Շուշի քաղաք:

Սահմանապահները մորն ու երեխաներին վերադարձրել են Արցախի Հանրապետություն:

Իզաուրա Բալասանյանը «Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան» ՀԿ-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը. «Այո, գնացել եմ Շուշի, որովհետև տուն չունեմ: Վերցրել եմ մահացած ամուսնուս և մահացած մորս լուսանկարը, երեխեքիս ու բարձրացել եմ Շուշի: Էլ ոչինչ հետս չեմ տարել: Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ: Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է», — հայտնել է կինը` հավելելով, որ Շուշիի ճանապարհին, սահմանի վրա նա տեսել է ադրբեջանցի ծառայողների, ովքեր ոչ մի քայլ չեն ձեռնարկել` միայն լուռ հետևել են:

44-օրյա պատերազմից հետո անօթևան մնացած Իզաուրա Բալասանյանն իր 4 երեաների հետ բնակություն էր հաստատել Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկ փողոցի շենքերից մեկում, որի համար վճարում էր 100 հազար դրամ: Սակայն, տանտերը տեղեկացրել է, որ տան համար պիտի վճարի 150 հազար դրամ:

Կինը դիմել է պետական տարբեր մարմինների, խնդրելով իրեն ապահովել կացարանով, սակայն նրա խոսքերով, իրեն կամ չեն ընդունել, կամ էլ սին խոստումներ են տվել։

Հարկադիր վերադարձից հետո Իզաուրա Բալասանյանին փորձել են տեղավորել Ստեփանակերտի հարակից գյուղերում, սակայն կինը նշում է, որ ապրուստի համար չկան մինիմալ պայմաններ։

Դիտումների քանակը: 5848
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին