Քաշաթաղի շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ

01

Լաչինի [Քաշաթաղի] շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները։ Նման հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ ընթացող զորավարժություների գլխավոր նպատակը ռազմական գործողությունների ժամանակ համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը», — փոխանցում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ համատեղ զորավարժությունների ընթացքում ուշադրություն է դարձվելու «բարդ ռելիեֆում ժամանակակից ռազմական տեխնիկայից օգտվելու զինծառայողների հմտությունների ավելացմանը»։

Դիտումների քանակը: 4431
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին