Ադրբեջանը թիրախավորել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

Ղազանչեցոց

Սոցցանցերում ադրբեջանցիները պարբերաբար հրապարակում են իրենց բարբարոսությունները հայ մշակույթի նկատմամբ։ Այս անգամ թշնամին նոր տեսանյութեր է տարածել, որոնցում երևում են, որ նրանք շարունակում են պղծել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Վերջերս տարածած երկու տեսանյութերից հստակ երևում են, որ եկեղեցում շինարարական աշխատանքներ են ընդանում։ Այդ քողի տակ նրանք վերացնում են հայկական պատմամշակութային հետքերը։

Այսպիսով, ադրբեջանական կողմը հեռացրել է դարպասների վերևում տեղադրված երկու հրեշտակների քանդակները և տաճարի ցանկապատը։

Հիշեցնենք, որ Արցախում ընթացող պատերազմի 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծեցին Ղազանչեցոց եկեղեցին։

Դիտումների քանակը: 4687
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին