Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»

1024px-Metsamor_aerien-1024x633

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Չերնոբիլի ատոմակայանի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»: Այդ մասին հայտնում է minval լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ Չեռնոբիլի վթարը հսկայական ազդեցություն է ունեցել ատոմային ոլորտի վրա, ինչն էլ հանգեցրել է անվտանգության ոլորտում համագործակցության աճին ու նոր իրավական փաստաթղթերի ընդունմանը։

«Չեռնոբիլի աղետի մասշտաբային հետևանքներն ապացուցել են, որ ատոմային էլեկտրակայանների անվտանգությունը պետք է մտահոգի ոչ միայն այն երկրներին, որտեղ գտնվում են այդ կայանները, այլև շրջակա երկրներին, որոնք կարող են տուժել հնարավոր ռիսկերից։

Այս համատեքստում Հայաստանում Մեծամորի ատոմակայանի հետ կապված ռիսկերը պետք է մանրակրկիտ դիտարկվեն միջազգային հանրության կողմից։ Այդ ԱԷԿ-ը կառուցվել է նույն տեխնոլոգիայով, որը Չեռնոբիլում կիրառվել է 1976-1980 թվականներին, և գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։ Հնացած տեխնոլոգիաներն ու դիրքը Մեծամորը դասում են աշխարհի ամենավտանգավոր ԱԷԿ-ների շարքին», — ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև անհանգստացած է, որ Հայաստանը շարունակում է  շահագործել Մեծամորի ԱԷԿ-ն։

«Հիշատակի այս օրը մենք կոչ ենք անում միջազգային բոլոր համապատասխան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, որոնք զբաղվում են միջուկային անվտանգության և շրջակա միջավայրի հարցերով, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին բարձրացնել հանրության իրազեկվածությունը հնարավոր աղետի կանխարգելման վերաբերյալ և համատեղեն իրենց ջանքերը Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար», — հավելել է աղբյուրը։

Դիտումների քանակը: 4676
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին