«Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում»

5e31242c79525

Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Անկարա, որտեղ հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զաքիր Հասանովը հանդիպել է թուրք գործընկերոջ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո պարզ է դրձել, որ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է այն մասին, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում:

«Հայաստանը խուսափում է հակամարտության կարգավորումից և սրում է իրավիճակը՝ խաղաղ բանակցություններին խոչընդոտելու համար», — հայտարարել է Չավուշօղլուն։ Բայրամովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ այս հարցում ցուցաբերած աջակցության համար։ Ավելի վաղ պաշտոնական Երևանը քննադատել էր Թուքրիային՝ հակամարտությունը սրելու համար, Մինսկի խմբի միջնորդ Ռուսաստանն էլ հորդորել էր զերծ մնալ քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի թեժացնել իրավիճակը։

Դիտումների քանակը: 4439
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին