Ադրբեջանցիները կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

Հացի

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից։

«Հունվարի 6-ին` ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հայտնում է նաև, որ գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է, իսկ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ՌԴ խաղաղապահներին։

Դիտումների քանակը: 3958
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին