Արցախ առաքելություն գործուղելը հրամայական է. Պապիկյանը` ԵԱՀԿ նիստում

Արմեն Պապիկյան

Հրամայական է հումանիտար իրավիճակը գնահատելու և նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք [Բերձորի միջանցք] միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

«Նա կոչ է արել ԵԱՀԿ անդամ պետություններին ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը։ Պապիկյանը բարձր է գնահատել մինչ այժմ ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրների հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին վերացնել շրջափակումը և երաշխավորել Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] ազատ ու անարգել տեղաշարժը, որը սակայն բավարար չէ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։

Պապիկյանը հավելել է, որ, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են անհայտ։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը: ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և հարակից տարածքներ դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:

Դիտումների քանակը: 3767
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին