Արցախից հեռացած մարդիկ իրավունք ունեն տուն վերադառնալու․ Միլլեր

Մեթյու Միլլեր

Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն տուն վերադառնալու և այդ իրավունքը պետք է պահպանվի։ Նոյեմբերի 15-ին, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը` պստասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողի կողմից բարձրացված հարցն Արցախի ապագայի հարցն էր։ Մասնավորապես, վերջինս նշել է. «մի կողմից ունեք Ադրբեջան, որը տոնում է հաղթանակը՝ ռուսական բանակով շրջապատված քաղաքում և ունեք Հայաստան, որին Ռուսաստանն ամեն օր բռնության է ենթարկում՝ ասելով, որ ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Ձեր կարծիքով՝ այստեղ երջանիկ ավարտ կա՞»։

«Ես ուղղակի կասեմ այն, ինչ նախկինում ասացի. Ես չեմ ուզում խոսել վաղը կայանալիք լսումների մասին, բայց կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալու տուն, եթե ցանկանում են դա անել, և այդ իրավունքը պետք է պահպանվի»,- պատասխանել է Միլլերը։

Հավելենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին կանցկացվեն լսումներ` «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով:

Լումներին մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին:

Դիտումների քանակը: 3938
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին