ՌԴ խաղաղապահները երեք խախտում են արձանագրել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի 3 խախտում է արձանագրել։ Այդ մասին նշվում է Ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության օպերատիվ ամփոփագրում։

«Զորախմբի հրամանատարությունն այդ փաստերի առնչությամբ քննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ»,- նշվում է ռազմական գերատեսչության ամփոփագրում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի ՊՆ-ն անհանգստացած էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պաշտոնական տվյալներում, որոնք հրապարակվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, հայկական տեղանունները չեն փոխարինվում ադրբեջանական տեղանուններով։

Հատկանշական է, որ այսօր ևս ամփոփագրում Մարտակերտը և Մարտունին կրկին ներկայացվել են ճիշտ տարբերակով։

Դիտումների քանակը: 3831
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին