Նիկոլ Փաշինյան <<Ռազմարդյունաբերական համալիրը պետք է ունակ լինի բավարարելու ներքին շուկայի պահանջները>>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, այն նախապայմանով, որ այն պետք է համապատասխանի ժամանակակից բոլոր տեխնոլոգիական չափանիշներին կամ, առնվազն, պետք է շարժվի այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ վարչապետը բազմաթիվ անգամ նշել է, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, որն էլ կհամարվի երկրի տնտեսական ապագայի տեսլականը:

Հանդիպման ժամանակ Փաշինյանը կարևորեց այն փաստը, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա, որ համար աստիճանաբար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ: Դրանցից մեկն էլ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումն էր:

Վարչապետը նշեց նաև, որ ռազմարդյունաբերական համալիրը, առաջին հերթին, պետք է ունակ լինի բավարարելու ներքին շուկայի պահանջները:

Դիտումների քանակը: 4531
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին