Խուզարկության ժամանակ ոսկյա իրերի յուրացման համար մեղադրվում են երկու նախկին քննիչներ

Խուզարկության ժամանակ ոսկյա իրերի յուրացման համար մեղադրվում են երկու նախկին քննիչները

Օրերս հայտնի դարձավ, որ 2015թ.-ին քրեական գործի շրջանակում խուզարկություն կատարելու ժամանակ ոսկյա իրեր առգրավվելու և պետական պահպանությանը չհանձնելու համար մեղադրվում են երկու նախկին քննիչներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Լ. Գ.-ին և Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների պաշտոնները, նախնական համաձայնությամբ յուրացրել են առանձնապես խոշոր չափերով` 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր:

Հափշտակած ոսկեղենի մի մասը քննիչներից մեկը գրավադրել է վարկային կազմակերպությունում։ Եվ այն ժամանակ, երբ մեղադրյալի պաշտպանը ոսկյա զարդերը դրանց սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել՝ քննիչ Վ. Ա.-ն իր և քննչական խմբի ղեկավարի կողմից կատարվող ծանր հանցագործությունը թաքցնելու նպատակով մերժել է այն ու պատճառաբանել, որ հայտնաբերված թանկարժեք իրերը կարող են ծառայել դատական ծախսերն ապահովելու միջոցներ և դրանք ամբողջությամբ առկա են ու պահվում են քննչական բաժնում:

Միջնորդությունը մերժելուց հետո Վ. Ա.-ն մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին: Ներկայումս Լ. Գ.-ն կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Դիտումների քանակը: 4683
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին