Պայթյունի դեպքի առթիվ ձերբակալվել է 3 անձ

Շշի Մելո

Ս.թ. օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Պայթյունի հետևանքով վնասվել էր կամուրջի եթևեկելի հատվածը, նաև երկու ավտոմեքենա՝ Range Rover և Nissan մակինիշի:

Դեպքի պատճառով տուժածներ չկան: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել էր դժվարանցանելի: Քննչական կոմիտեն Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու հոդվածներով: Նախնական տեղեկություններով՝ վնասված մեքենաները պատկանում են Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին, ով հայտնի է «Շշի Մելո» մականվամբ:

Նույն տարածքում՝ մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում նաև Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանը։ Մանուկյանը և նրա հարազատները մեկ անգամ չէ, որ մամուլի ուշադրության կենտրում են հայտնվել տարբեր քրեական պատմությունների շրջանակներում: Պայթյունից մի քանի ժամ անց դեպքի վայրում հայտնվեցին որոշ քաղաքացիներ ու հատելով ոստիկանների սահմանած հատուկ գոտին, սկսեցին վիճաբանել տեղում աշխատող մասնագետների հետ: Չենթարկվելով ոստիկանների ցուցումներին նրանցից մեկը նստեց իրեղեն ապացույց հանդիսացող Range Rover մեքենան և, գրեթե վրաերթի ենթարկելով ոստիկաններից մեկին, հեռացավ դեպքի վայրից։ ՀՀ ոստականության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր, իսկ քաղաքացին ձերբակալվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Այսօր, օգոստոսի 3-ին, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրեց, որ Երևան-Սևան մայրուղում նախօրեին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ:

Դիտումների քանակը: 5511
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին