«Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհի Կոբի–Քվեշեթ հատվածը կվերակառուցվի

Ларс

Վրաստանի իշխանությունը կողմնորոշվել է Կոբի-Գուդաուրի ավտոճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման ժամկետների հարցում։ Խոսքը Կոբի–Քվեշեթ («Վերին Լարս» անցակետ տանող) ճանապարհի կառուցման նախագծի մասին է, որի շրջանակում կվերակառուցվի Կոբի–Գուդաուրի ճանապարհահատվածը։ Ձմռան առատ ձյան տեղումների պատճառով այդ ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է։ Նշենք նաև, որ այդ աշխատանքները կարող են լուծել Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին գոյացող խցանումների խնդիրը։

«Սաթի» ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը նշեց, որ համաձայն նախագծի Վրաստանի իշխանությունը կառուցելու է 22,7 կմ ճանապարհ, վեց կամուրջ ու հինգ թունել, որոնց թվում է Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելը։ Վերջինս կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական շինություններից մեկը։ Նախագծի իրականացումը լավագույն դեպքում կավարտվի 3-4 տարվա ընթացքում։

Դիտումների քանակը: 4877
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին