Եվրասիական տնտեսական ընկերակցության  երկրներում ռոումինգը չեղյալ կհայտարարվի

851126

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ աշխատանքներ են տարվում Եվրասիական տնտեսական ընկերակցության  երկրներում՝

Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում, ռոումինգը չեղյալ հայտարարելու մասին:

“ԵվրԱզԷՍ- ում ռոումինգի արժեքը, ներառյալ մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, զգալիորեն նվազել է: Ուզում եմ նշել, որ տարածքի մասշտաբը նույնպես կարևոր է այստեղ: Չմոռանանք, որ Ռուսաստանում ռոումինգը չեղյալ համարվեց միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք ԵվրԱզԷՍ-ում ներկայացված կոնկրետ ընկերությունների հետ, որպեսզի այս մոտեցումը հնարավոր լինի տարածել Միության ամբողջ տարածքում”,- ասել է Տիգրան Սարգսյանը և ավելացրել, որ  դեռ վաղաժամ է խոսել ռոումինգի դադարեցման կոնկրետ ժամկետների մասին, քանի որ սպասվում են խորհրդատվություններ բիզնեսի և բջջային օպերատորների հետ:

kp.ru

Դիտումների քանակը: 4175
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին