Մեծ հրդեհ Ծիծեռնակաբերդի մոտ․ Տեսանյութ

images

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային բրիգադը դուրս է եկել դեպքի՝ Երեւանում Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, որտեղ մեծ հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 20 հեկտար տարածքով խոտի ծածկը:

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 14-ին, ժամը 20: 30-ի սահմաններում հուշահամալիրի մոտ կանաչ տարածքներում խոտը բռնկվել է:

Դեպքի վայր են մեկնել 4 հրշեջ հաշվարկ եւ մի քանի փրկարար խմբեր: Սակայն, մեկ ժամ հետո ստիպված են եղել զանգահարել  և եւս չորս հաշվարկ եւ փրկարարների երեք խմբեր կանչել: Նրանց միացել են Երեւանի քաղաքապետարանից 67 փրկարարներ եւ հատուկ տեխնիկայի 4 միավոր:

Հրդեհը կարողացան մարվել միայն ժամը 01:21: Մինչեւ 02:39 փրկարարները տեղում էին հերթապահում:

Դիտումների քանակը: 4513
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին