“Ծիծեռնակաբերդից իջնելուց հետո այցելեցինք Մեծ Եղեռնը վերապրած երեւանցիներին”- Հայկ Մարության

Безымянный

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ “Ծիծեռնակաբերդ” այցելելուց հետո հյուրընկալել է Մեծ Եղեռնը վերապրած երեւանցիներին։ Այդ մասին հայտնի դարձավ Հայկ Մարությանի հրապարակած գրառումից։"Ծիծեռնակաբերդից իջնելուց հետո այցելեցինք Մեծ Եղեռնը վերապրած երեւանցիներին"- Հայկ Մարության

“Ծիծեռնակաբերդից իջնելուց հետո այցելեցինք Մեծ Եղեռնը վերապրած երեւանցիներին: 107-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանը Կարսից է, գաղթից հետո ընտանիքի հետ նախ մեկնել են Հյուսիսային Կովկաս, ապա հաստատվել հայրենիքում՝ Խորհրդային Հայաստանում: Անդրանիկ պապի տանը մեզ դիմավորեց նրա 77 թոռներից ու ծոռներից ամենակրտսերը՝ 2 տարեկան Ռազմիկը:

"Ծիծեռնակաբերդից իջնելուց հետո այցելեցինք Մեծ Եղեռնը վերապրած երեւանցիներին"- Հայկ Մարության
111-ամյա Մարի Կիրակոսյանը Երևանի ամենատարեց բնակիչն է: Ամենայն մանրամասնությամբ հիշում է, թե ինչպես ստիպեցին իրեն ու բազմանդամ ընտանիքին գաղթել Քոթահիայից, որը, ի դեպ, նաեւ Կոմիտաս Վարդապետի հայրենի քաղաքն է: Նախ գնացել են Հունաստան, ապա վերջնականապես վերադարձել հայրենիք 1940-ականներին:
Երկու այս լուսավոր մարդիկ լավատեսության հսկայական չափաբաժին ու մեծ էներգիա փոխանցեցին ինձ: Իսկապես հպարտ եմ, որ նման ավագներ ունենք, որոնք հաղթահարել են արհավիրքն ու նայում են առաջ”,- գրել է Երևանի քաղաքապետը:

Դիտումների քանակը: 4775
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին