Գարո Փայլանը գրառում է հրապարակել Twitter-ում՝ կիսվելով հայերի կյանքը փրկած թուրք նահանգապետի լուսանկրով

Կարո-Փայլան

Քիչ առաջ՝ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը գրառում է հրապարակել Twitter-ում․«Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին»:

Դեարբեքիրից ընտրված հայ պատգամավորը հրապարակել է նաև մի այլ գրառում․«Հարգանքով խոնարհվում եմ Ցեղասպանության որոշումը կյանքի գնով չիրագործող Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի գլխավորությամբ բոլոր խիղճ ունեցող պետական գործիչների հիշատակի առաջ»:

Այդ գրառման հետ մեկտեղ Գարո Փայլանը հրապարակել է մի լուսանկար, որի վրա պատկերված է Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Բեյը, ով չհնազանդվելով 1915 թ-ի օսմանյան իշխանությունների տված հրամաններին կանխեց Քյութահիայի հայերի տեղահանությունը։

Դիտումների քանակը: 5334
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին