Գարո Փայլանի կոչը թուրքական իշխանություններին

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել միջնորդական դեր ստանձնել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման համար: «Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի միջև լայնածավալ բախումներ են տեղի ունենում: Մեր երկիրը պետք է հրաժարվի կրակը թեժացնող կողմ լինելուց: Այս պատերազմից ոչ ոք չի շահելու, բայց տուժելու են հայ և ադրբեջանցի ժողովուրդները: Պատասխանատվություն ստանձնենք հրադադարի հաստատման համար», - Թվիթերում գրել է Փայլանը` հրապարակման մեջ նշելով Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական էջը:

Գարո Փայլանը գրառում է հրապարակել Twitter-ում՝ կիսվելով հայերի կյանքը փրկած թուրք նահանգապետի լուսանկրով

Քիչ առաջ՝ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը գրառում է հրապարակել Twitter-ում․«Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին»: Կարդալ ավելին

Գարո Փայլանը կոչ է արել զարգացնել մայրենի լեզուն

Այսօր Հայաստանում նշում են «Մայրենի լեզվի միջազգային օր»-ը։ Այդ  տոնի առթիվ Գարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել հայերեն և թուրքերեն լեզուներով։ Կարդալ ավելին

"Եթե Հայաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը" - Գարո Փայլյան

Գարո Փայլանը մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումների և քննադատելով մշակույթի նախարարության ձեռնարկած մի շարք քայլերը և նախագծերը, ասել է. Կարդալ ավելին