Գարո Փայլանի կոչը թուրքական իշխանություններին

Գարո

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել միջնորդական դեր ստանձնել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման համար:

«Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի միջև լայնածավալ բախումներ են տեղի ունենում: Մեր երկիրը պետք է հրաժարվի կրակը թեժացնող կողմ լինելուց: Այս պատերազմից ոչ ոք չի շահելու, բայց տուժելու են հայ և ադրբեջանցի ժողովուրդները: Պատասխանատվություն ստանձնենք հրադադարի հաստատման համար», — Թվիթերում գրել է Փայլանը` հրապարակման մեջ նշելով Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական էջը:

Դիտումների քանակը: 4400
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին