Ըստ նախագահի հրամանագրի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

FRANCE-JORDAN-DIPLOMACY

Ֆրանսիայի նախագահի հրամանագրով, ապրիլի 24-ը հռչակվել է 1915 թվականի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ամեն տարի այդ օրը Փարիզում տեղի կունենա արարողություն:

Նշվում է, որ նմանատիպ արարողությունը կարող է կազմակերպվել յուրաքանչյուր գերատեսչությունում` թաղապետի նախաձեռնությամբ: Այս որոշման կատարման պատասխանատվությունը  կրում է վարչապետը:

«Ֆրանսիան՝ առաջին հերթին, այն երկիրն է, որը գիտի, թե ինչպես նայել պատմությանը, որը առաջինը դատապարտեց հայ ժողովրդի վրա կատարվող սպանության որսը, 1915 թ. իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն և 2001 թվականին, երկարատեւ պայքարից հետո պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իսկ առաջիկա շաբաթների ընթացքում ապրիլի 24-ը կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», — ասել է Էմանուել Մակրոնը:

Դիտումների քանակը: 4806
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին