Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում․ Տեսանյութ

58737463_10156225649476408_8569972271202959360_n

Ապրիլի 24-ին համայն հայությունը խնկարկում էր 1915 թվականի նահատակների հիշատակը: Ամեն տարվա պես, այս օրը բազմամարդ էր Ծիծեռնակաբերդի բարձունքում:

Վաղ առավոտյան հուշահամալիրում էին նաև մեր երկրի պետական և հոգևոր այրերը: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ անմար կրակի մոտ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ Աննա Հակոբյանի հետ միասին, նախագահ Արմեն Սարգսյանը իր տիկնոջ Նունե Սարգսյանի հետ միասին, ԱԺ նախագահը, կառավարության անդամներ, Մայր Աթոռի միաբաններ, դիվանագետներ:

Դիտումների քանակը: 4629
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին