Արցախից բռնի տեղահանվածների թիվը հասավ 4850-ի

Տարհանում

Սեպտեմբերի 25-ի ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 4850 քաղաքացի: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Դիտումների քանակը: 3799
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին