Լավրովն ընդգծել է Բերձորի միջանցքով երթևեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսական կողմից ընդգծվել է Լաչինի  [Բերձորի] միջանցքով շուտափույթ կերպով երթևեկության ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը 2020-ի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթներին համապատասխան: Ընդգծվել է նաև բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա հայ–ադրբեջանական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։

Դիտումների քանակը: 3852
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին