Հանձնված հողերի կարգավիճակը չքննարկվեց

ԱՀ ԱԺ

Փետրվարի 26-ին ԱՀ ԱԺ-ում հրավիրված էր արտահերթ նիստ, որը պետք է վարեր ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Սակայն քվորում չլինելու պատճառով` համաձայն ԱԺ կանոնակարգի, նիստը հետաձգվեց 4 ժամով: Նիստին մասնակցելու համար պատգամավորներից ներկայացել էին 15, բացակայել՝ 18 հոգի:

Ժամը 15:00-ին շարունակված նիստում կրկին քվորում չկար, ներկա էին 12, բացակա՝ 21 պատգամավոր: Բաղունցը հիմնվելով «ԱԺ կանոնակարգ»-ի 47-րդ հոդվածի 4-րդ կետին՝ նիստը համարեց չկայացած: Համաձայն ԱՀ ԱԺ-ի տարածած հայտարարության օրակարգում տեղ գտած հարցերը կքննարկվեն այլ ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ` նախաձեռնողների սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված հարցերից կարևորագույնն էր «ԱՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» կետը:

Դիտումների քանակը: 4136
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին