Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ժան-Իվ Լը Դրիանի հետ

57393164_3161728683853306_7769136637740580864_n

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին:

Շնորհակալություն հայտելով ընդունելության համար՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո:Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Նախարար Մնացականյանը նաև իր գործընկերոջը փոխանցեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար:

Դիտումների քանակը: 4567
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին