Հայաստանի թիմը նվաճել է ոսկե մեդալ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը նվաճել ոսկե մեդալ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Սլովենիայի Մարիբոր քաղաքում կազմակերպվել է ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադա, որտեղ ներկայացված էր նաև Հայաստանի թիմը Ալբերտ Սահակյանի և Լևոն Մուրադյանի (ԵՊՀ) ղեկավարությամբ: EJOI2019-ին (European Junior Olympiad in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) մասնակցում էին 24 երկրի 90 աշակերտներ: Նշենք նաև, որ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկված էր օլիմպիադայի միջազգային կոմիտեի կազմում։ Այսօր հայտնի դարձավ, որ հայկական թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալակիրը «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանն է, իսկ բրոնզե մեդալները՝ Էմիլ Կոստանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) և Արայի Խալաթյանը («Քվանտ» վարժարան)։ Մրցույթն, որը անց է կացվել համաձայն IOI-ի ստանդարտների, կայացել է երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում աշակերտները ծրագրավորման որևէ լեզվով կատարել են երեքական առաջադրանք։

Մրցույթին կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ յուրաքանչյուր երկրից՝ բացառությամբ ընդունող երկիրը, որը ներկայացել է 2 թիմով՝ 8 աշակերտով։

Դիտումների քանակը: 4889
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին