Լեռնիկ Հովհաննիսյանը հանդես է եկել մամլո ասուլիսով

44740291_1006500119555204_8369056999630962688_n

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հոկտեմբերի 25-ին հանդես է եկել մամլո ասուլիսով՝ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարած աշխատանքներով և ապագա ծրագրերով։ 

Ինչպես տեղեկացնում է մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը՝ նախարարը մեծապես կարևորել է մշակույթային քաղաքականության գիտականացումը, ինչը ենթադրում է գիտահետազոտական աշխատանքների իրականացում, համագործակցություններ տարբեր գիտահետազոտական և կրթական հաստատությունների հետ:

Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ դա հնարավորություն կտա առավել արդյունավետ մշակութային քաղաքականության մշակման ու իրականացման:

“Մենք խրախուսելու ենք նախաձեռնողականությունը երիտասարդների շրջանում, փորձելու ենք ապահովել նրանց համար ինքնազարգացման , ինքնադրսևորման ու ինքնիրացման հնարավորություններ: Շարունակելու ենք նպաստել , որպեսզի արցախցի երիտասարդները մասնակցեն համահայկական ու միջազգային երիտասարդական միջոցառումներին, ծրագրերին”,- ասաց նախարարը և նշեց, որ հակված չէ քննադատելու երիտասարդներին, այլ կփորցի թերացումները մատնանշելով` ուղղորդել նրանց առավել ակտիվ ու կառուցողական գործունեության։

Ինչ վերաբերվում է զբոսաշրջության ոլորտին, ապա նախարարը նշեց, որ  միջազգային հարթակում Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է տարբեր ցուցահանդեսներում և ավելացրեց․”Արցախը` որպես զբոսաշրջային հետքարքիր ուղղություն ներկայացնելուն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացումն ենք ապահովելու: Ի դեպ, վերջին 9 ամիսների ընթացքում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է` դառնալով 24213 որը 18%-ով ավել է 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ”։

Դիտումների քանակը: 4634
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին