Դիրան Ափելյանը պարգևատրվել  է «Նորարար 2018» գիտական մրցանակով

Apelian+Innovator+of+Year+(1)

Հայտնի ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր Դիրան Ափելյանը պարգևատրվել  է «Նորարար 2018» գիտական մրցանակով:

Ափելյանը մետաղագիտության բնագավառում ճանաչված մասնագետ է և Վուսթերի պոլիտեխնիկական ինստիտուտին կից Մետաղագործական ինստիտուտի հիմնադիր: Նա առաջին ներկայացուցիչն է իր ինստիտուտի՝ ով ստացել է  այս մրցանակը : «Նորարար» մրցանակով նշում են առավել ակնառու գյուտերը և նորարարական հետազոտությունները:

Ափելյանը ավելի քան 700 գիտական հոդվածների և 11 մենագրության հեղինակ է: Գիտության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում: 2008 թվականից Դիրան Ափելյանը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է:

 

wpi.edu

Դիտումների քանակը: 4437
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին