Հայաստանի քննչական կոմիտեն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի հայցը

Untitled-45

Հայաստանի քննչական կոմիտեն մերժել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի հայցը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի զրույցի ընթացքում տուժած կողմի ճանաչման համար:

“Քոչարյանի փաստաբանի հայցը որպես տուժող ճանաչելու միջնորդությունը մերժվել է քննիչի կողմից, հիմքերի բացակայության պատճառով”,-հատնել է կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին ցանցում հայտնվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած զրույցի աուդիո ձայնագրությունը, որում քննարկվում էր նախկին պետական պաշտոնյաների դեմ Հայաստանում սկսված ռեզոնանսային քրեական գործերի վերաբերյալ իրավիճակը: Մասնավորապես խոսվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության և ՀԱՊԿ ղեկավար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ձերբակալության և մեղադրանքների մասին:

 

newsarmenia.am

Դիտումների քանակը: 4470
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին