Ակտիվիստները խանգարել են Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին

13849279

Այսօր, օգոստոսի 14-ին “Էրեբունի պլազա” հյուրանոցի շենքում պետք է տեղի ունենար Ռոբերտ Քոչարյանի մամուլի

 

ասուլիսը, սակայն 

մի  խումբ ակտիվիստներ ներխուժել են շենք  և բարձրացել 9-րդ հարկ, որտեղ պետ է տեղի ունենար մամուլի ասուլիսը։ «Էրեբունի պլազայի» անվտանգության աշխատակիցները եւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչները պարզաբանեցին ցուցարարներին, որ ասուլիսը նախատեսում է միայն լրագրողների ներկայությունը, հետեւաբար ներս կարող են մտնել միայն համապատասխան վկայականներով մարդիկ, սակայն մի խումբ ակտիվիստների հաջողվեց ներս մտնել և նրանք  շրջապատելով սեղանը, որի մոտ պետք է նստեր Ռոբերտ Քոչարյանը, սկսեցին գոչել․”Ռոբերտ, մարդասպան”։ Ռոբերտ Քոչարյանը այդ պահին դեռ ներկա չի եղել։

Ապա ակտիվիստները հայտարարեցին, թե մամուլի ասուլիսը չհաջողվեց և հետրաբար կարելի է լքել շենքը։  Ապա նրանք էլ  սկսեցին հեռանալ՝ “ցմահ” գոչերով։

armeniasputnik.am

 

 

Դիտումների քանակը: 4730
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին