“Լուկաշենկոն չասաց, թե ինչ է պատասխանել իրեն Փաշինյանը” — Արման Եղոյան

68314_large

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար՝ Արման Եղոյանը արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կատարած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ թույլ տվեց իրեն կոպիտ արձագանքել Նիկոլ Փաշինյանի ատահայտած վրդովմունքի՝ Բելառուսի Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ։

Արման Եղոյանը նշեց, որ Լուկաշենկոն շարունակում է հրապարակել այն, ինչ տեղի է ունենում փակ դռների հետևում քննարկումների ժամանակ։

«Լուկաշենկոն, ցավոք պատմեց միայն այն ինչ ինքն է ասել և չասաց, թե ինչ պատասխան է ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնկատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցների ընթացքում բազմիցս բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը։

Եղոյանը շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է պահանջել, որպեսզի ՀԱՊԿ-ի անդամ երկրները կատարեն իրենց դաշնակից  պարտականությունները։

Դիտումների քանակը: 4736
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին