Փարիզում կայացավ հայկական “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի պաշտոնական բացումը

dobebjfxuaepew2.thumb

Նախօրեին Փարիզում կայացավ հայկական “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի պաշտոնական բացումը։ 

Բացման արարողությանը ելույթ ունեցավ Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն`նշելով հայկական նախագծի յուրահատկությունը:

“”Թումո” դպրոցը մի ծրագիր է, որը ոգեշնչեց ողջ Եվրոպային, ինչպես նաև իր աշակերտներին: Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ հնարավոր եղավ կենտրոնի բացումը”, — ասաց Փարիզի քաղաքապետը:

Կենտրոնի բացմանը ներկա էին Երևանի քազաքապետ Հայկ Մարությանը և Հայաստանի կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանը։

“Հայերի մոտ մի ծեծված նախադասություն կա, որ մենք չունենք բնական պաշարներ և մեր հիմնական պաշարը՝ մարդկային ուղեղներն են։ Երկար ժամանակ մենք ճանապարհներ էինք փնտրում այդ պաշարն արտահանելու համար և «Թումո»-ն կրթական ոլորտում ապահովեց այդ ճեղքումը», — նշեց Արայիկ Հարությունյանը։

Ելույթով հանդես եկավ նաև Հայկ Մարությանը։

Դիտումների քանակը: 4665
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին