Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների

1 (2)

Հոկտեմբերի 15-ին Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների։

Ինչպես հայտնում է ԱԳՆ ամուլիծառայությունը՝  Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախի պատմությանը, մշակույթին,  նաև արցախցիների առօրյային։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և դրա շուրջ Արցախի դիրքորոշմանը, ինչպես նաև հանրապետության միջազգային ճանաչման և արտաքին կապերի զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախում կարևորում են ֆրանսախոսության զարգացումը, որի նպատակն է հաղորդակից լինել ֆրանսիական մշակույթին ու լեզվին և մաս կազմել ֆրանկոֆոն ընտանիքի։

Դիտումների քանակը: 4604
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին