Միլան-Երևան չվերթի 40 ուղևորներից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

133

Մարտի 10-ին Իտալիայից Հայաստան կժամանեն 2 ինքնաթիռ։ Օդանավակայանում հատուկ միջոցներ են ձեռնարկվել։

Առաջին ինքնաթիռը, որը ժամանել է Միլանից այն բանից հետո, երբ Իտալիայի իշխանությունները կարանտին հայտարարեցին ամբողջ երկրում,  ժամը 13: 10-ին վայրէջք կատարեց Երևանում:

Հռոմից նախատեսվում է ևս մեկ թռիչք դեպի Երևան: Օդանավի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով 21:15-ին:

«Զվարթնոց» օդանավակայանում անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել: Բացառվում է այլ  օդանավակայան ժամանող ուղևորների հետ հաղորդակցությունը: Մեկոսացվելու են Միլանից և Հռոմից ժամանած  բոլոր ուղևորները: Աշխատանքի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

Ինչպես  հաղորդում է Առողջապահության նախարարությունը՝ Միլան-Երևան չվերթի 40 ուղևորներից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Դիտումների քանակը: 4336
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին